ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Երաժշտական բացառիկ ճամփորդություն

Երաժշտական բացառիկ ճամփորդություն
05.09.2016 | 17:16

Սեպտեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, հայ երաժշտասեր հանրությունը հնարավորություն կստանա ներկա գտնվելու բացառիկ երաժշտական ճամփորդության` մեր օրերի ամենախարիզմատիկ երաժիշտներից մեկի` Անդրես Մուստոնենի և «Հորտուս Մուզիկուս» խմբի երաժիշտների մասնակցությամբ:

«Հորտուս Մուզիկուսը» համարվում է Եվրոպայի մշտապես գործող ամենահին խումբը` իր յուրահատուկ ոճի մեջ: Խումբը թողարկել է 35 ձայնասկավառակ, համերգներով հանդես եկել մոլորակի բոլոր մայր ցամաքներում: Երաժշտախմբի յուրաքանչյուր ելույթ միջնադարյան հագուստների և յուրօրինակ գործիքների օգտագործմամբ վերածվում է մի բեմականացման:

Երաժշտախումբը սեպտեմբերի 15-ին նաև ելույթ կունենա Բյուրական արվեստի ակադեմիայում մեկ այլ յուրահատուկ ծրագրով, որի ընթացքում կհնչեն հրեական երգեր ու ավանդական երաժշտություն, հատվածներ «Կարմինա Բուրանա» ձեռագրերի շարքից:

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը հիմնվել է 2000-ին: Հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավարն է Ստեփան Ռոստոմյանը, փառատոնի գլխավոր մենեջերը` Սոնա Հովհաննիսյանը:

Դիտվել է՝ 999

Մեկնաբանություններ